Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել ԼՂ-ում․ առ այսօր ապամոնտաժվել է 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ևս մի դիտակետ են ապամոնտաժել։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

 

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

 

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։

 

Սեպտեմբերի 19-ից ռուս խաղաղապահները 8 դիտակետ և 15 ժամանակավոր դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.