Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում

Ռուս խաղաղապահները ևս մի դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

 

Նշվում է, որ ապամոնտաժվել է Շուշիի շրջանի դիտակետերից մեկը։

 

«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։

 

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»,- նշված է տեղեկագրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.