ԲԿ-ներում շարունակում է բուժումը արցախցի 234 անձ, որոնցից 76-ի վիճակը ծանր է

Հոկտեմբերի 11-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 12,167 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում։

 

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցի ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Բացի այդ, նրա ներկայացմամբ՝ ԼՂ-ից տեղահանված 234 անձ շարունակում է բուժումը բժշկական տարբեր կենտրոններում։

 

Մամուլի խոսնակը նշեց, որ նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 7 երեխա էլ շարունակում է բուժումը։

«Մի շարք բուժառուներ արդեն իսկ տեղափոխվել են այլ երկրներ իրենց առողջության հետագա վիճակը վերահսկելու նպատակով։

 Նրանք տեղափոխվել են Բուլղարիա, Ֆրանսիա, Իսպանիա և այլ երկրներ»,- մանրամասնեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.