Արցախում պայթյnւնից տուժած 5 անչափահասների տեղափոխել են ԱՄՆ և Բելգիա՝ բուժումը շարունակելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։

 

Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:

 

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։

 

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված 293 բուժառու շարունակում է բուժումը հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, 106-ը ծանր վիճակում են, 11-ը` ծայրահեղ ծանր վիճակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.