1990-ականների հաղթանակից հետո «լավ ապրելու» մարմաջը խեղդեց ապահով հայրենիք ունենալու կենսական տենչը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Ժամանակին Պակիստանի նախագահ և վարչապետ եղած Զուլֆիկար Ալի Բհուտոն իր երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով ասել է՝ «Մենք խոտ կուտենք, նույնիսկ սոված կմնանք, բայց միջուկային ռումբ կստեղծենք», և Պակիստանն այդ ռումբը ստեղծեց։ 

Հայաստանում, ցավոք, 1990-ականների փառավոր հաղթանակից հետո ոչ ոք չասաց՝ «Մենք խոտ կուտենք, բայց Արցախը կպահենք», և հանրային գիտակցության մեջ պայմանական «լավ ապրելու»  մարմաջն աստիճանաբար հակադրվեց և, ի վերջո, խեղդեց ապահով հայրենիք ու անվտանգություն ունենալու բնական և կենսական տենչը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.