Այս պահի դրությամբ՝ հաշվառում է ստացել ԼՂ-ից տեղահանված 91,031 անձ

Այս պահի դրությամբ՝ հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած 91,031 անձ։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Նրա խոսքով՝ 59,059 մարդ տարբեր մարզերում օգտվել են պետական աջակցությունից, ինչը ենթադրում է, որ նրանց պետության կողմից տրամադրվել է կամ կեցավայր, կամ այլ ծառայություններ՝ ներառյալ սնունդ, հիգիենայի պարագաներ ու ֆինանսական աջակցություն։

 

Նա նաև նշեց, որ վերջին տվյալներով ԼՂ-ից ՀՀ ժամանած բռնի տեղահանվածների թիվը չի փոփոխվել։ Այս պահի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 100,520 անձ, Հակարիի կամուրջը հատել է 21,107 տրանսպորտային միջոց։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.