Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առողջական վիճակին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը:

 

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

 

Նախարարին ներկայացվել է պացիենտների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր:

 

Նա եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները:

Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով պացիենտներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ:

Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.