Ժամը 14։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70,500 անձ

Ժամը 14։00-ի  դրությամբ  Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70,500 անձ։

 

Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Վերջինիս փոխանցմամբ՝ նրանցից 50,866-ը հաշվառված է։

 

Բաղդասարյանի հաղորդմամբ՝  Լեռնային Ղարաբաղից մարդկանց հոսքը չի նվազում և ժամում սպասարկում են ավելի քան 1,000 քաղաքացու։

 Նա մեկ կարևոր տեղեկատվության վրա ուշադրություն հրավիրեց։

«Շատերս տեղյակ ենք, որ Ստեփանակերտում կան քաղաքացիներ, ովքեր չունեն սեփական տրանսպորտային միջոց և նրանց տեղափոխման հարցը դեռ բաց է մնում։ Այս ուղղությամբ կառավարությունը ևս քայլեր ձեռնարկել է։

Գորիսում շուրջ 35 ավտոբուս է սպասում, երբ հոսքի ինտենսիվությունը նվազի, կկարողանան հետադարձ ուղղությամբ մեկնել Ստեփանակերտ և քաղաքացիների տեղափոխում իրականացնեն»,- շեշտեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.