Ռուբեն Վարդանյանին 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել. հրապարակվել են Բաքվում հարցաքննության կադրերը (տեսանյութ)

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է  Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:

 

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Բացի այդ, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հրապարակել է Արցախի նախկին պետնախարարին բանտախուց ուղեկցելու, ինչպես նաև հարցաքննելու կադրերը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.