Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը  հերքեց շրջանառվող տեղեկություններն, իբրև, ադրբեջանական կողմն երեկ իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

 

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝  քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։ Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցեց նա՝  դարձյալ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.