Հավաքական հայը չհամակերպվեց պատմական հաղթանակի հետ, գերադասեց մազապուրծի կարգավիճակը հաղթողից

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

 
 

«Հայաստան-Արցախ

Ահա և վերջ:

Հավաքական հայը չհամակերպվեց պատմական հաղթանակի հետ: Գերադասեց մազապուրծի կարգավիճակը հաղթողից:

Եվ ինչպես հաճախ է եղել հայոց պատմության ընթացքում, այս անգամ էլ Արցախն ընկավ հայի դավաճանության պատճառով:

Կարող ենք բոլորին և բոլորիս մեղադրել՝ նախկիններ,Արևմուտք,Հյուսիս,Հարավ... և մեղադրանքներն անհիմն չեն:

Բայց կա մեկ ճշմարտություն և կոնկրետ մեղավոր/հանցագործ՝ փաշինյան նիկոլ՝ իր ընտանիքով(յուրաքանչյուրն իրեն հատկացված ուրույն դերով) ու աղետաբեր քպ կոչվող խմբակով:

Դա պետք է արձանագրվի պատմության մեջ ու խստագույնս պատժվի: Ոչ մի պարագայում չպետք է ներվի,կամ մոռացվի: Որպեսզի Անիին, Կարսին, Արցախին չավելանան նոր դավաճանություներ:

Ի դեպ,ինչպես 2020թ նոյեմբերից հետո կանխատեսվել էր Արցախի այսպիսի ճակատագիրը(ցավոք,շատերը չհավատացին), այնպես էլ հիմա. սրանք դեռ չեն ավարտել իրենց՝ Հայաստանի կործանման ծրագիրը: Հերթով... Հետևողական,ջանասիրաբար աշխատում են:

Այլևս ոչ իմաստ կա խոսելու, ոչ էլ նոր բան՝ ասելու: Խենթանալու իրականություն է: Ինքնաոչնչանում ենք:

Անկախ ամեն ինչից,

մի մոռացե՛ք Արցախը,

պատմե՛ք ձեր երեխաներին Արցախի մասին,

մի հրաժարվե՛ք Արցախից»։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.