Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի տարածքից հայտնաբերվել են Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

 

Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

 

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

 

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.