Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են առաջիկա օրերին Եվլախում երրորդ հանդիպման մասին

Առաջիկա օրերին Եվլախում կկայանա Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը։

 

Այս մասին հաղորդում է APA գործակալությունը:

 

Նշվում է, որ Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված կլինի Լեռնային Ղարաբաղի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը։

 

Ավելի վաղ, սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկրորդ հանդիպումը։

Արցախի պատվիրակության կազմում էին ԱՀ խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։

Ադրբեջանական կողմից բանակցություններում ներգրավված էր Մեջլիսի պատգամավոր, Արցախի հայերի հետ շփումների համար պատասխանատու նշանակված Ռամին Մամեդովը, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը, Հատուկ ներկայացուցչի գրասենյակի աշխատակից Իլքին Սուլթանովը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.