Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար

Ադրբեջանը 30 ավտոբուս է ուղարկել Ստեփանակերտ՝ արցախցիներին Հայաստան տեղափոխելու համար, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ պնդելով, թե Արցախի ներկայացուցիչներն են Բաքվին այս մասին խնդրել։

 

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ այս հարցումը բավարարվել է, և սեպտեմբերի 28-ին Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվել է 30 մեծ տարողունակ ավտոբուս։

 

Այս մեքենաները նախատեսված են Ստեփանակերտում և մերձակա շրջաններում բնակվող և սեփական մեքենա չունեցող քաղաքացիական անձանց տեղափոխելու համար:

Նշենք, որ ժամը 14։00-ի  դրությամբ  Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70,500 անձ։ Այս մասին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ նրանցից 50,866-ը հաշվառված է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.