Վերջին օրերին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, առայժմ դուրս գրված բուժառուներ չկան

Ավելի վաղ հաղորդվել էր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված 311 բուժառուի մասին, իսկ արդեն ժամը 19-ի դրությամբ ԼՂ-ից օդային ճանապարհով ևս 38 բուժառու է տեղափոխվել ՀՀ։

 

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Ընդհանուր առմամբ օդային և ցամաքային ճանապարհներով Արցախից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու։ Այս պահի դրությամբ դուրս գրված բուժառուներ չկան։

 

Նազելի Բաղդասարյանը նաև հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել 129 աճյուն։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.