Սեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն․ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։

 

Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։

 

Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։

 

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ, փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.