Ավանեսյանը ներկայացրել է ԱՀ-ից բռնի տեղահանվածների առողջական խնդիրների լուծման քայլերը

Միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ  Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է իրականացվել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում:

 
 

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղակայումից հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը` ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.