Վաղը նախատեսված է Սամանթա Փաուերի և Յուրի Քիմի այցը Կոռնիձոր. Վարդան Սարգսյան

Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, նախատեսվում է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի եւ ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Կոռնիձոր:

 

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կոռնիձորում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

 

Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։  

 

ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերի հետ Հայաստանում է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.