Որ 100 հազար մարդ հավաքվի անհնազանդության ակցիաներին, ոստիկանությունն էլ կմիանա մեզ. Էդուարդ Շարմազանով

Եկան ապօրինաբար սաղին բռնեցին տարան, ինչ բանակցենք իրենց հետ: Ակցիան շարունակում ենք, բայց նորից կգան կտանեն:

 

Այս մասին այսօր Երևանում իրականացվող բողոքի անհանազանդությունների ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր, սև բերետների, Նիկոլին ու Ալիևին ծառայողների մտքով չանցնի ժողովրդին բերման ենթարկեն, որ 100 հազար մարդ հավաքվի, իրանք էլ են գալու Նիկոլին մերժեն, նենց չի իրանց ուշքը Նիկոլի համար գնումա»,- ասել է նա:

 

Շարմազանովը ընդգծեց, որ այս ակցիաները ընդիմության և իշխանության խնդիր չեն, որ չստացվի ասեն՝ դե տեսաք ընդիմությունն էր:

«Ստեղ հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է: Ես դիմում եմ ոստիկանությանը՝ տղերք օրենքը պահեք, ոչ թե Նիկոլին»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։

Անհնազանդության ակցիաներին են մասնակցում նեև երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.