Նամակ` Ացախից

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջարկում եմ բոլորին, ով ասում ա մնացեք ապրեք՝ ԳՆԱՑԵՔ ԱՊՐԵՔ.
Մերիի նամակը Ացախից.
չեմ նշում էջը իր իսկ խնդրանքով.
ինքը կտեսնի, իմ ընկերներում է.
«Բարև Ձեզ, Նարինե ջան։ Ձեզ եմ գրում, քանի որ նկատել եմ, որ էն քչերից եք, ով իրոք անհանգստացած ա արցախցու ճակատագրով։ Նոր տեսա, որ հարթակից հնչում են Արցախում ապրելու կոչեր։ Ինչքանո՞վ ա ճիշտ արցախցու փոխարեն որոշել, թե ինքը որտեղ ապրի։ Ինչքանո՞վ ա ճիշտ, որ իրանց կյանքի հաշվին Արցախը հայկական պահվի։ Մի՞թե քիչ զրկանքների միջով են անցնում։ Մի՞թե իրավունք չունեն իրենք որոշեն՝ ուզու՞մ են մնալ, թե՞ ոչ։ Արցախը կարող ա 100 տարի հետո կամ ազատագրվի, կամ ոչ։ Էդ 120000 մարդկանց դրա համար արժե՞ զոհաբերել։ Մի՞թե կյանքը չի էն բարձրագույն արժեքը, որ բոլորն ասում են։ Թե՞ մենակ էդ մարդկանց դեպքում ա, որ կյանքը երկրորդական ա, արժեք չունի։ Այո՛, երևի կան մարդիկ, ովքեր ուզում են մնան, բայց հավատացած եղեք, որ ճնշող մեծամասնությունը ուզում ա մայր Հայաստան տեղափոխվի։ Ում ճանաչում եմ, դուրս գալ ա ուզում։ Փաստորեն, մայրն էլի ա հրաժարվում երեխուց, տալիս ա որդեգրման՝ իմանալով՝ ոնց ա լինելու էդ «որդեգրումը»։ Արցախից ուղղակի աղաչում են, աղաղակում են՝ փրկեք մեզ, հանեք մեզ։
Ձեզ եմ գրում, որովհետև տեսնում եմ, որ Դուք էլ եք մտահոգված արցախցու ճակատագրով։ Հասկացրե՛ք, մի ձև տեղ հասցրեք, որ մարդիկ (տղամարդիկ, կանայք ու երեխաները) անվտանգ ու ապահով միջանցք են ուզում։ Լուծեք էդ բարդ հարցը, ու թող արցախցին արդեն որոշի՝ մնո՞ւմ ա, թե՞ գնում։ Ուղղակի խնդրում եմ։
Հ.գ. եթե հանկարծ որոշեք գրածս տեղադրել Ձեր էջում, ապա, խնդրում եմ, անանուն կտեղադրեք։ Նկար ու անուն կփակեք։ Շնորհակալություն»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.