ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքները հարգելու իր պարտավորությունները. Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ասվում է Պետքարտուղարության հաղորդագրությունում, որը տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի արդյունքներով:

«Պետքարտուղարը հայտնել է Միացյալ Նահանգների խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել խաղաղ բնակիչներին և պահպանել Լեռնային Ղարաբաղի բնակիչների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները, ինչպես նաև ապահովել իր զորքերի համապատասխանությունը միջազգային մարդասիրական իրավունքին», - ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.