18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 քաղաքացի

Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։

 

Հայտնում են ՀՀ կառավարությունից։

 

Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

 

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.