Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է  ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Թբիլիսյան 2-րդ շենք, որտեղ բակում հայտնաբերել են կնոջ դի:

 
 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում նույն վաշտի պարեկ Հովհաննես Դավթյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի խումբը:
Առավել Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ