Արցախում քաղաքացիների աջակցության հարցերով անհրաժեշտ է դիմել քաղպաշտպանության շտաբին․ մանրամասներ

Արցախի քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ։

 
 

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում Արցախի տեղեկատվական շտաբը խնդրում է դիմել կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.