Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Արցախի որոշ ռազմավարական բարձունքներ և ճանապարհներ, ինչպես նաև մի քանի բնակավայրեր։

 

Թվիթերյան էջում գրել է ԱՀ պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը․

 

«Նրանք նաև փակել են Արցախի որոշ շրջանների միջև ճանապարհային հաղորդակցությունը՝ ստեղծելով լրացուցիչ լոկալ շրջափակումներ բոլոր շրջաններում։

 

Մարդիկ բախվում են զանգվածային սպանությունների աճող ռիսկի հետ»,- գրել է նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.