Ադրբեջանցիները Թաղավարդից խաղաղ բնակիչների են գերեվարել. Մետաքսե Հակոբյան

Մեր ընկերների հարազատներին ադրբեջանցիները Թաղավարդից գերեվարել են։ Այս մասին NEWS.am-ին ասել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

«Ամենածանր չկա, բոլոր հատվածներում է ծանր: Մեր ընկերների հարազատները, որոնք Թաղավարդում են ապրում, ադրբեջանցիները գերեվարել են: Ադրբեջանցիները գնում են ծայրահեղ քայլերի և իրենց համար տարբերություն չկա խաղաղ բնակիչ է, թե՝ ոչ, սպանում են կամ գերեվարում են բոլոր կողմերից:

 
 

 

Սա այն ցեղասպանությունն է, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, նա հասավ իր երազանքին: Հայաստանում մեր հայրենակիցները Արցախի ու Հայաստանի փոխարեն որոշեցին ունենալ Նիկոլ: Արցախն արդեն մեկ օր է՝ դիմակայում է՝ հույս ունենալով, որ Հայաստանը կօգնի իրեն, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ»,- ասել էպատգամավորը:

 

Պատգամավորի խոսքով՝ Արցախը երեկվանից միջնորդավորված քննարկումների մեջ է Ադրբեջանի հետ, բայց ադրբեջանական կողմը որևէ առաջարկ չի լսում։

 

Նա հայտնել է, որ քիչ առաջ է հիվանդանոցից եկել, բազմաթիվ վիրավորներ ու զոհեր կան. «Բայց ռեսուրսը շատ սահմանափակ է: Ստեփանակերտի այն հատվածում, որտեղ իմ տունն ու ընտանիքն է, այլևս մարդ չեմ տեսնում: Մենք մնացել ենք մենակ, բոլորը ինքնակամ տարհանվել են, չգիտեմ՝ որ ուղղությամբ, քաոս է»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.