Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ փառատոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է «Բերքի տոն» 10-րդ հոբելյանական փառատոնին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Աննա Հակոբյանը, որը նաև լուսանկարներ է հրապարակել։

 

May be an image of 5 people

 

May be an image of 3 people and crowd

Սեպտեմբերի 16-17-ն անցկացվող «Բերքի տոն»-ին՝ գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնին ներկայացված են Հայաստանի, Արցախի, հարևան Վրաստանի ու շատ այլ երկրների ֆերմերների, տնայնագործների թարմ և վերամշակված համեղ մրգերն ու բանջարեղենը և այլ բարիքներ։

Փառատոնն ուղեկցվում է կենդանի երաժշտությամբ ու ավանդական երգ ու պարով։ Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենան մրցույթներ՝ երեք անվանակարգերում: Տեղի կունենան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.