Նա այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները միայն թե նախկինները հետ չգան. Մարտիրոսյանը՝ Փաշինյանի մասին

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով երեկվա հանրահավաքին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Քանի որ շատերը ֆիքսվել են ներողություն «ասֆալտ ուտելու և բորդյուր լիզելու» էսթետիկ կողմի և պետության դե ֆակտո ղեկավարի կողմից այդպիսի արտահայտչաձևի անթույլատրելիության վրա, փորձեմ բացատրել այդ արտահայտչաձևի քաղաքական լեզուն, որն ուղված էր ոչ թե իր ընտրողներին այլ իր օպոնենտներին:

Երեկ այս մարդը իր բազմաթիվ հայտարարությունների մեջ ընդգծում էր մեկ կարմիր թել՝ «ամեն գնով իշխանություն պահելը»: Ամեն գնովը ենթադրում է բառիս բուն իմաստով ամեն գին, այսինքն ուրիշների կյանքի գնով, ուրիշների ճակատագրերի գնով, ուրիշների սերունդների գնով, ուրիշներին մտավոր և հոգեբանորեն խեղելու գնով: Երբ նա գոռում էր, որ «ասֆալտ է ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» նա ոչ միայն ցուցադրում էր իր հոգեբանական և էսթետիկ աստիճանը և վախերը այլ իր ընտրազանգվածի մոտ ցույց տալիս, որ իր և իրենց իշխանության նկատմամբ ոտնձգության պարագայում ինչերի է պատրաստ: Իր ընտրազանգվածին, նա երեկ այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը միայն, թե նախկինները հետ չգան: Նա երեկ իր ընտրազանգվածի մեջ ուժի կիրառման, բռնության, ընտրություն կեղծելու «լեգիտիմություն» և աջակցություն էր սերմանում: Մի կասկածեք որ, եթե նա գոռա «ես պատրաստ եմ կեղծել ընտրությունները, որ վերադարձ նախկինին չլինի», թե նրա թիմակիցները հարթակի վրա և, թե աջակիցները ներքևում ծափ են տալու, համաձայնվեն և ողջունեն առանց խորանալու:

Հավատացեք, որ «ասֆալտ ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» կարիք նա չէր ունենա, եթե ունենար ամուր դիրքեր, լայն և կայուն լեգիտիմություն, վստահություն իր կարճաժամկետ քաղաքական ապագայի նկատմամբ: Այս ամենը նա չունի և պատրաստում է իր փշրված և նոսրացած, բայց դեռ իրեն հավատարիմ ընտրազանգվածին քաղաքացիական պատերազմի, եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը: Ագրեսիվության, թշնամանքի, ատելության սերմանումը կարևորագույն գործիք է հանուն սեփական իշխանության պահպանման և այն պահպանող փորձողների համար»,- նշված է գրառման մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.