ՀՀ-ն` ի դեմս գործող իշխանության, ընտրել է ոչ թե ՌԴ-ին, կամ պայմանական Արևմուտքին, այլ Թուրքիային

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում «Մեզ ինքնիշխանության անվան տակ վաճառում են թուրքիշխանություն» վերտառությամբ գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

 
 

«Մեզ ինքնիշխանության անվան տակ վաճառում են ԹՈւՐՔԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ

 
 

Հայաստանն` ի դեմս գործող իշխանությունների, ընտրել է ոչ թե ՌԴ-ին, կամ պայմանական Արևմուտքին, այլ Թուրքիային:

Ճիշտ են ասում բոլորը, ովքեր վստահեցնում են, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների դեպքում մեզ մոտ այլ ռազմական կոնտինգետ կհայտնվի, պարզապես «մոռանում են» ասել, որ այդ կոնտինգետն ունենալու է թուրքական դրոշ:

Հայաստանի պաշտոնական քաղաքականությունը սպասարկում է Էրդողանի քաղաքականությունը:

2020 թ. պատերազմով փաստացի Փաշինյանն է, որ Անդրկովկաս վերադարձրեց Թուրքիային, ով մինչև այդ միջնորդավորված էր միջամտում տարածաշրջանի պետությունների հարաբերություններին:

Աղդամում տեղակայված մոնիտորինգային կենտրոնից մինչև Էրդողանի ուղիղ միջամտություն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում և ՀՀ ներքին գործեր`մեկ բանի վկայությունն են. Փաշինյանն է գործիքներից մեկը, որով Թուրքիան ամրապնդվում է տարածաշրջանում»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.