Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը․ Գոռ Գևորգյան

Մեզանից յուրաքանչյուրը՝ Հայաստանի և Արցախի մաս է, յուրաքանչյուրս՝ մեր ժողովրդի մասնիկն ենք, և հետևաբար ամեն մի ձայն անգնահատելի է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու Գոռ Գևորգյանը․

 

«Մասնակցեք Երևանի ավագանու ընտրություններին և կանխորոշեք, թե ինչպիսի քաղաք, պետություն եք ուզում ունենալ, ինչպիսի ուղերձ եք հղում Արցախում շուրջ 9 ամսից ավել շրջափակման և աղետալի վիճակում գտնվող մեր հայրենակիցներին:

 

Գնացե՛ք ընտրության, որ փոխեք մեր պետության քաղաքական օրակարգը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.