Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում. Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարել է, որ Արցախում նորից սկսել են խուճապ և երկյուղ տարածել հանրության շրջանում։

 

«Վերջին մի քանի օրերին, երբ Արցախում ներքաղաքական ճգնաժամը, կարծես թե, հարթվելու փուլ է մտել և գտնվում է շատ փխրուն ու հեղհեղուկ վիճակում, մի շարք չգիտես նույնիսկ ինչպես նկարագրես` «երկոտանիներ», որոնց բանուգործը եղել է նիկոլական մեթոդներին համահունչ Արցախի պետականության կազմաքանդումը, մի քանի օր դադարից հետո նորից սկսել են կյանքի նշույլներ ցույց տալ` այս անգամ արդեն խուճապ և երկյուղ տարածելով հանրության շրջանում:

 

Ըստ այդմ նորից կրկնում եմ՝

 

  1. Այլ տարբերակ չկա։ Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպությունների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու ու այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա:

2. Համախմբում գաղափարի ու պայքարի շուրջ` հանուն Արցախի և Հայաստանի»,- Facebook-ում գրել է Ղարամյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.