Հայաստանում անշարժ գույքի նվիրատվությունների գործարքները կտրուկ աճել են, ինչը ռիսկեր է պարունակում․ փոխնախարար

Այս մասին  ԱԺ-ում  հայտնեց Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանը:

 

«Նվիրատվության գործարքների անընդհատ աճը պարունակում է հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել այնպիսի գործարքներ, որոնք նպատակ ունեն թաքցնելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքն ու, այսպես ասած, այն օրինականացնելու»,-ներկայացրեց  փոխնախարարը:

 

Մկրտչյանի խոսքով՝  «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նպատակ ունի Հայաստանում նոտարների և Կադաստրի կոմիտեի համար նվիրատվությունների մասով ԿԲ-ին հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանել:

Օրինագծի քննարկման ժամանակ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց՝  այնպես չէ, որ  եթե որևէ մեկն ապօրինի գույք ունի, նվիրատվությամբ մաքրվելու է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.