«Այն, որ ասում են, իբրև, Հայաստանը կшզինոների հաշվին է զարգանում, բարեբախտաբար, այդպես չէ». ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան

Պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանը հեղինակել են «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն քննարկվել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 7-ի արտահերթ նիստում։ Օրինագիծը Ազգային ժողովում քննարկման կդրվի արդեն այս ամիս՝ սեպտեմբերին:

 

Օրենքի համահեղինակները հիմնավորում են, որ խաղամոլության տարածումն այսօր էլ շարունակվում է, և խաղամոլությամբ տարված մարդիկ նոր եղանակներ են փնտրում ու գտնում խաղալու համար:

 

Ներկա կարգավորումներով օրենքը հնարավորություն է տալիս խաղացողներին իրենց խաղային հաշվին կցել այլ բանկային (այդ թվում՝ քարտային) հաշիվ և դրա միջոցով օգտագործել, խաղադրույքներ կատարել ոչ միայն իրենց պատկանող միջոցներից, այլև ցանկացած այլ անձի պատկանող հաշիվների միջոցով, այդ թվում՝ իր ընտանիքի անդամների կամ երրորդ անձանց միջոցով: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները միտված են նրան, որ յուրաքանչյուր խաղացող կատարի խաղադրույք միայն իր խաղային հաշվից և իրեն պատկանող հաշվի միջոցներից՝ սրանով էլ ավելի վերահսկելի դարձնելով վերջինիս վարքագիծը:

 

Սակայն սա առաջին սահմանափակումը չէ շահումով, ինտերնտետ շահումով խաղերի ոլոտի համար։ Նախորդ օրենսդրական կարգավորումներից մեկով խաղադրույք հնարավոր է իրականացնել միայն բանկային հաշիվների միջոցով։ Սա ապահովում է որոշակի թափանցիկություն գործընթացների համար, սակայն նախագծի հեղինակները ասում են, որ կան սողանցքներ և որոշակի փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա:

Այնուամենայնիվ, ոլորտի մի շարք մասնագետներ պնդում են, որ խաղային ոլորտում նախորդ սահմանափակումներն արդեն իսկ ազդել են ոլորտի վրա և էապես նվազեցրել ոլորտի աճման արագությունը։ Արդյո՞ք նոր սահմանափակումների անհրաժեշտություն կա։

Այսպես, ըստ վիճակագրության, սակայն, 2023թ. առաջին եռամսյակում ծառայությունների ոլորտի աճը կազմել է 34,2%: Դրա հետ մեկտեղ խաղային ոլորտը, որպես ծառայությունների ոլորտի բաղադրիչ, աճել է ընդամենը 5,24 տոկոսով։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ, եթե հաշվի առնենք գնաճը, ստացվում է, որ աճ չկա։

«Այս թվերը խոսում են այն մասին, որ այս ոլորտում ավելի դանդաղ աճ է գրանցվում և, կարելի է ասել, որ վիճակախաղերի, շահումով խաղերի տեսակարար կշիռը նվազում է։ Այսպիսով՝ սա դրական ցուցանիշ է, ինչը նշանակում է, որ առկա սահմանափակումներն արդեն իսկ ազդել են այս ոլորտի վրա։ Եվ, եթե այս տեմպերով էլ գնան, սա կնշանակի, որ նվազումը շարունակվելու է, բայց դա իր հերթին չի նշանակելու, որ մենք տնտեսական անկում ենք ունենալու», - բացատրեց տնտեսագետը։

Պաշտոնական թվերով՝ ընդհանուր առմամբ 2023թ. առաջին եռամսյակում խաղային ոլորտի հասույթը կազմել է 24,200 մլն դրամ՝ 2022 թվականի առաջին եռամսյակի 22,994մլն դրամի դիմաց: Այսինքն՝ օրենսդրական մարմինների կողմից գործի դրված մի շարք սահմանափակումները խաղային ոլորտի համար սկսել են արդյունքներ տալ, արդյունքում ունենք նույն ժամանակաշրջանում հասույթի գրեթե նույն թիվը։ Հետևաբար, ոլորտի «ահագնացող աճի» մասին խոսելը հիմա արդեն տեղին չէ։

Нет описания.

Օրենքի համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ևս արձանագրեց, որ եղած սահմանափակումներն արդեն իսկ խաղային ոլոտի վրա էական ազդեցություն թողել են։

«Ֆիքսենք միայն, որ հանրային դիսկուրս եղավ, գովազդների կրճատում եղավ։ Միայն այն, որ այլևս կանխիկ չեն կարողանում խաղալ, այլ մարդու քարտով չեն կարող խաղալ, այս բոլորն էականորեն ազդել է իրավիճակի վրա, գումարած անչափահասների ներգրավման սահմանափակումից մինչև հաշվի անկանխիկ լիցքավորումը»։

2022թ. առաջին եռամսյակի համար ծառայությունների ոլորտում շահումով խաղերի ցուցանիշը եղել է 4,57%, իսկ հաջորդ տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը իջել է մինչև 3,58%:

Գևորգ Պապոյանը, վերլուծելով վիճակագրական տվյալները, ևս մեկ անգամ արձանագրում է՝ «Այո՛, ծառայությունների մյուս ոլորտի համեմատ՝ խաղային ոլորտը նվազել է։ Դրականն այն է, որ նախկինում խաղային ոլորտի զարգացումը երկրաչափական պրոգրեսիայով էր աճում, իսկ հիմա նվազում է։ Միանշանակ, աահմանափակումները դրական ադզեղություն են թողել։ Այն, որ ասում են, իբրև, Հայաստանը կազինոների հաշվին է զարգանում, բարեբախտաբար, այդպես չէ»,- եզրափակեց Գևորգ Պապոյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.