ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: 

 

Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։

 

Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։

 

«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ ամենից առաջ՝ ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի սպասվում է 90 %», -ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.