Ռուսաստանից նավթամթերքի արտահանումը հասել է վերջին 15 ամսվա նվազագույնին․ Bloomberg

Ռուսական նավթամթերքի արտահանումը մոտեցել է վերջին 15 ամսվա նվազագույնին` ավտոմոբիլային վառելիքի ներքին պահանջարկի հետևանքով: Գրել է Bloomberg-ը՝ նման եզրակացության է եկել Vortexa-ի՝ օգոստոսի 1-ից 20-ը տվյալները վերլուծելուց հետո։

 

Vortexa-ի տվյալներով՝ օգոստոսի առաջին 20 օրերի ընթացքում Ռուսաստանը 14%-ով կրճատել է նավթամթերքի առաքումը։ Նավթամթերքի օրական արտահանման ծավալը կազմել է 2․24 մլն բարել։

 

Ըստ Bloomberg-ի՝ սա ամենացածր ցուցանիշն է 2022 թվականի մայիսից ի վեր։

 

Դիզվառելիքի և գազային յուղի մատակարարումները, որոնք կազմում են ռուսական նավթի արտահանման մոտ 45%-ը, նվազել են մինչև օրական 1 մլն բարելից մի փոքր ցածր: Բենզինի և խառնուրդի բաղադրիչների մատակարարումները նվազել են 43%-ով ու կազմել օրական 66,000 բարել:

Նավթայի (լիգրոին) արտահանումը նվազել է մինչև օրական 371 հազար բարել (-22%)։

Ըստ գործակալության՝ ասիական և մերձավորարևելյան երկրները ավելի հազվադեպ են սկսկել գնել ռուսական լիգրոին։ Ռուսական մազութի մատակարարումները, որոնք կազմում են ամբողջ արտահանման գրեթե մեկ երրորդը, նվազել են մինչև օրական 624 հազար բարել: Այն նույնպես ամենացածրն է 2022 թվականի մարտից ի վեր։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.