Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3․7 մլրդ դոլար. Քերոբյանը ՌԴ-ի գործընկերոջ հետ հանդիպմանը

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ Հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

 

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3․7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում է, իսկ 1․7 մլրդը Ռուսաստանից ներմուծումն է, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, և մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։

 

Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է «ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները»։

 

«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը՝ հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը»,- հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.