Մենք միշտ անկեղծ ենք, և մատուցում ենք միայն ճիշտը. Վահան Քերոբյանը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Մենք միշտ անկեղծ ենք, և մատուցում ենք միայն ճիշտը, և եթե ուշադրություն դարձրեցիք, տեսախցիկները միացնելուց հետո չի փոխվում խոսակցության ոճը, և այս քննարկումները թե՛ բաց, թե՛ փակ, նրա համար են, որպեսզի կառավարությունը ավելի լավ աշխատի:

 

Ճեպազրույցի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան քերոբյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենք ոչ բոլոր խոստումներն են կատարում, ինչպես ինքն էր ասել Ազգային ժողովում քննարկման ժամանակ:

 

«Քննարկումների փուլ է, և Ազգային ժողովն էլ այն հարթակն է, որտեղ կարող ենք բարձրաձայնել, քննարկել այն խնդիրները, որոնք կառավարության շրջանակում կամ նախարարների ու նախարարությունների աշխատանքների մեջ չի հասնում համաձայնության»,- ասել է նա:

 

Ըստ նախարարի, իրենք ոչ բոլոր խոստումներն են կատարում, այն պատճառով որ կան սահմանափակ միջոցներ:

Հիշեցնենք որ օրեր առաջ, տարածվել էր տեսանյութ, որտեղ  Ազգային ժողովում քննարկման ժամանակ Վահան Քերոբյանը՝ չիմանալով, որ տեսախցիկները միացված են, ասել էր, որ այն ինչ խոստացել են, դրա կեսն էլ հաստատ չեն անելու:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.