Պոլիէթիլենային տոպրակների բոլոր տեսակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն արգելելու ենք. Շրջակա միջավայրի նախարար

2019 թվականի կարգավորումով 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումն առ այն, որ արգելվում է պոլիէթիլենային տոպրակների մինչև 50 միկրոն հաստության վաճառքը: Այստեղ համայնքները որքան հնարավոր է վրահսկողություն իրականացրին, բայց սա ամբողջական արդյուք չտվեց:

 

Այս մասին կառավարության նիստում ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

 

«Մենք հիմա նախագիծ ունենք, որով, ըստ էության, պոլիէթիլենային տոպրակների որևէ տեսակների վաճառքն ենք արգելելու։ Նաև մեկանգամյա օգտագործման պլաստիկ տարաների վաճառքն ենք արգելելու:

 

Հուսամ՝ այս որոշումով կկարողանանք տոպրակների խնդիրը լուծել»,- ասել է նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.