«Լոռի Excluzive» և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումներով ապրանքները պարունակել են բուսական յուղ, սակայն իրացվել են որպես պանիր. ՄՊՀ-ն տուգանել է տնտեսավարողին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթների շրջանակներում բացահայտվել են անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի կողմից անբարեխիղճ մրցակցության դեպքեր։

 

Մասնավորապես պարզ է դարձել, որ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ և «Շիրակ, Կալինինո, EXCLUSIVE» անվանումով, 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության արտադրած ապրանքներն իրացրել է «Կայզեր» և «Երևան Սիթի» սուպերմարկետներին՝ որպես «Լոռի» պանիր։ Այնինչ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ այդ ապրանքները պարունակում են բուսական յուղ և ԵՏՀ խորհրդի կանոնակարգի իմաստով չեն հանդիսանում «պանիր»:

 

Միաժամանակ ապրանքների վրա բացակայել է «կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերք՝ արտադրված (պատրաստված) պանրի տեխնոլոգիայով» անվանումը և «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվությունը։

 

Բացի այդ, վերոնշյալ տնտեսավարողը «Շիրակ» ապրանքային նշանով «Լոռի Excluzive» անվանումով 50% յուղայնությամբ «Իգիթ» ընկերության ապրանքը դրել է շրջանառության մեջ և իրացրել «Կայզեր» սուպերմարկետին՝ որպես «Ոսկե Սեր» ընկերության արտադրանք, որի հետևանքով վերջինիս վարքագիծն առաջացրել է հասարակության մոլորեցման և շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն։

Բացահայտված իրավախախտումների համար անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 2 805 000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի համապատասխան որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.