Սումգայիթի դատարանը հայ զինծառայողներին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման

Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանը մայիսի 26-ին ՀՀ ինքիշխան տարածքից առևանգված հայ ռազմագերիներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ դատախազը նրանց համար պահանջել է 12 տարվա ազատազրկում։

Վերջնական մեղադրանքի համաձայն՝ ամբաստանյալները մայիսի 26-ին ժամը 19:00-ի սահմանում «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի կազմում մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ ապօրինի ձեռք բերված հրազենով և ռազմամթերքներով՝ ուժ գործադրելով պետական սահմանապահ ծառայության Զանգելանի սահմանապահ ջոկատի զինծառայողների նկատմամբ, խախտել են Ադրբեջանի պետական սահմանը, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու նպատակով՝ մաքսանենգ ճանապարհով հրազեն և զինամթերք ներմուծելով Զանգելանի շրջանի Ռազդարա գյուղ, կրակ են բացել տեղակայված զորամասի զինծառայողների ուղղությամբ» (չակերտները՝ Tert.am):

Հիշեցնենք, որ հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին: Զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.