ՄԻՊ-ում շարունակվում են փաստահավաք աշխատանքները Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ

2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:

 

Հայտնում են Մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակից:

 

«Կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

 

Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները, ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.