Գայանեին պետք է ազատությունից զրկել, որ բոլորին դաս լինի. նա համարձակվել է առևանգել երկրի գլխավոր դեմքի որդուն. ՔՊ-ական դարձած մոդել Անիտա Հարությունյան

Գայանեին պետք է ազատությունից զրկել, որ բոլորին դաս լինի
Բոլորդ դրոշակ եք դարձրել, որ Գայանեն զոհվածի մայր է և գրեթե բոլորդ փորձում եք դրանով խղճահարություն արթնացնել մարդկանց մոտ։
 
Բայց Գայանեն նախ և առաջ մայր է, կին է, որն համարձակություն է ունեցել առևանգել երկրի գլխավոր դեմքի որդուն, ու եթե նա չպատժվի օրենքի սահմաններում, ապա հասարակ մարդկանց հետ ինչպես ուզեն կարող են վարվել այս երկրում՝ պատճառաբանելով որ զոհվածի մայր են։
 
Ով է ասում, որ զոհվածների ծնողներին ամեն ինչ կարելի է, դա դեռ չի նշանակում որ մարդն անձեռնամխելի է։ Օրենքը հավասար է բոլորի համար, լինի զոհվածի ծնող, թե պաշտոնյա։
Դուք շատերդ գիտեք, որ այսօր Աշոտ Փաշինյանը չի շրջում թիկնապահների մեծ շքախմբով, քանի որ համարում է իրեն սովորական մարդ, ինչպես յուրաքանչյուրս ենք։ Առհասարակ վարչապետի ընտանիքի ոչ մի անդամ իրեն բարձր չի դասում։
 
 Բայց ինչպես հասկանում եք սիրելիներս, այս դեպքից հետո եթե Աշոտը քայլի թինազորով և զրահապատ մեքենայով, ոչ ոք իրավունք չունի ծպտուն հանել։
 
Պատկերացնում եմ, եթե մինչև այս դեպքը Աշոտը քայլեր թինապահներով, հիմա բոլորս սկսել էիք ասել՝ դե տեսեք՝ որտեղ են մսխվում երկրի փողերը, իսկ հիմա օրը ցերեկով քաղաքում երկրի գլխավոր դեմքի որդուն են առևանգում։
 
Ոնց հասկանում եմ Ձեզ պետք են այնպիսի ղեկավորներ ինչպիսին էին նախկինները և ինչպիսին եղել են նրանց որդիները, որոնք կգան ձեր բիզներսներն առանց ձեր թույլտվության ձեռնքներից կառնեն և դուք էլ ծպտուն չեք հանի։ Ձեզ մարդկային վերաբերմունք և նման ղեկավար պետք չէ։
 
Մենք ունենք շատ զոհվածների ծնողներ, որոնք այնքան պարկեշտ ու բարեկիրթ են գտնում, որ նույնիսկ ամբողջ ազգն է խոնարհվում նրանց առջև։
Այո, զոհվածի մայրը պետք է լինի խոհեմ և լուռ։
 
Զոհվածի մորն վայել չէ անել այնպիսի արտահայտություններ, որոնք նրան պատիվ չեն բերում, օրինակ ասել՝ արի տղավարի խոսենք։
 
 
Հնարավոր է սա 2 people նկարն է
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.