Հաքան Ֆիդանը պաշտոնապես ստանձնել է Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը

Այսօր կեսօրին Անկարայում՝ Թուրքիայի ԱԳՆ շենքում տեղի է ունեցել գերատեսչության նոր ղեկավարի՝ Հաքան Ֆիդանի պաշտոնամուտի արարողությունը։

 

«Ես անչափ հպարտ եմ ԱԳՆ մաս կազմելու համար, այն էլ Թուրքական Հանրապետության ստեղծման հարյուրամյակի շեմին», -դիմելով արդեն նախկին նախարար Մևլյութ Չավուշօղլուին և նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին՝ հայտարարել է նորանշանակ նախարարը։

 

«Միասին մենք ապահովել ենք մեր պետության գոյատևումը՝ պայքարելով արտերկրում գործող ահաբեկչական ցանցերի դեմ», - իր հերթին հայտարարել է Չավուշօղլուն։

 

Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Հաքան Ֆիդանը վերջին 10 տարիներին ղեկավարում էր Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT): Հատուկ ծառայությունների ղեկավարի պաշտոնում Ֆիդանը ներգրավված է եղել մի շարք պետությունների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.