Չինաստանում հանդիպել եմ Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ․ Քերոբյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Չինաստանում գործարար հանդիպում ունենելու մասին։

 

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստի շրջանակում հանդիպել եմ Hongfeng Heavy Industry Machinery ընկերության ղեկավարության հետ։

 

Սա խոշոր արդյունաբերական ընկերություն է, որը զբաղվում է շինարարական մեքենաների և գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ։ Ընկերության արտադրանքի հիմնական մասն արտահանվում է։

 

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրը, ինչպես նաև լիզինգի գործիքով իրականացվող ծրագրերը։

Քննարկել ենք Հայաստանում գյուղտեխնիկայի և մեքենաշինական տեխնիկայի արտադրության հնարավորությունները։ Ընկերության ներկայացուցիչներին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու մեր երկրի կարողություններին»,- գրել է Քերոբյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.