Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ՊԲ

Հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

 

Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Հունիսի 5֊ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.