Բախվել են Երևան-Գյումրի երթուղու Mercedes Sprinter-ն ու մոտոցիկլետը, կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Շիրակի մարզում:

 

Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes Sprinter և անհայտ մակնիշի մոտոցիկլետը:

 

Մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ 3 հոգի տարբեր աստիճանաի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: 

 

Mercedes Sprinter -ը հաշվառված է Երևան-Գյումրի երթուղին սպասարկող ընկերության հաշվեկշռում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.