Սուրեն Պապիկյանը Քոլին Քահլի հետ քննարկել է ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:

 

«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.