Լույսերի մեջ մնաս մեր բարի և լուսավոր տղա. Սասունիկի միջնակարգ դպրոցը՝ ավտովթարի հետևանքով մահացած Վոլոդյա. Խաչատրյանի մասին

Սասունիկի ԳՉաուշի անվան միջնակարգ դպրոցի ողջ անձնակազմն ու աշակերտները խորապես վշտացած են իններորդ դասարանի աշակերտ Վոլոդյա Գագիկի Խաչատրյանի վաղաժամ ողբերգական մահվան կապակցությամբ։  Այս մասին ասված է դպրոցի ֆեյսբուքյան էջում արված հրապարակման մեջ։

 

 

«Նա սիրված էր բոլորի կողմից նվիրված դասընկեր էրօրինակելի աշակերտ։ Մեր զորակցությունն ենք հայտնում Խաչատրյանների ընտանիքին և հարազատներին։ Լույսերի մեջ մնաս մեր բարի և լուսավոր տղա։ Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոցը քեզ բացակա չի դնի․․․»,- ասված է հրապարակման մեջորին կից տեսանյութը ներկայացնում ենք ստորև.

 

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Զիլ» բեռնատարին. 19-ամյա վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ուղևորը՝ 14-ամյա Վոլոդյա Խաչատրյանը, մահացել է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.