Աննա Հակոբյանը Փաշինյանի ֆոնդից նվեր է արել 850 երեխայի․ ինչ հիմունքով են ընտրվել երեխաները

Երևան քաղաքի 10 վարչական շրջանի շուրջ 850 դպրոցական Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի կողմից հրավիրվել էին «Երևան պարկ» զբոսայգի:

 
 

Ատրակցիոններ, խաղեր, նկարչություն, հյուրասիրություն. դպրոցականները մեկ օր անցկացրել են հեքիաթային միջավայրում:

 

դվդվ

Երեխաներն ընտրվել են Երևանի 10 վարչական շրջանների շուրջ 30 դպրոցներից` բոլորը 4-րդ դասարանցի:

Ընտրությունն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը այն դպրոցներից, որտեղ կա ընդամենը մեկ 4-րդ դասարան:

Զբոսայգում երեխաները հնարավորություն են ունեցել օգտվել բոլոր ատրակցիոններից և իրենց համար նախատեսված հյուրասիրությունից:

Երեխաներին նվերը մատուցվել է Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ՝ վարչապետի ֆոնդի միջոցներով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.