Հայաստանում 2022 թվականին գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում

Հայաստանում 2022 թվականին գրանցվել է մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշի նվազում։

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

« Մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը 2022 թվականին կազմել է 6,7 պրոմիլ, իսկ մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը՝ 7,5 պրոմիլ։ Կա նաև մեռելածնության դեպքերի նվազում։ Այս ցուցանիշը 2021 թվականի 13,5 պրոմիլից նվազել է մինչեւ 11,8 պրոմիլ»,- ասաց Ավանեսյանը։

 

Նախարարի խոսքով՝ մայրական մահացության մասով ևս նվազում կա։

«2022 թվականի ընթացքում գրանցվել է ընդամենը 8 դեպք։ Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ցուցանիշն էլ ավելի նվազի և հասնի եվրոպական երկրների ցուցանիշին՝ 3-4 դեպք»,-եզրափակեց նախարարը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.